Համացանցում են հայտնվել հղի Մեգան Մարքլի լուսանկարները որդու հետ

16:21   23 ապրիլի, 2021

Համացանցում են հայտնվել Մեգան Մարքլի լուսանկարները, որն այժմ սպասում է երկրորդ երեխայի՝ դստեր ծնունդին։ Սասեքսի 39-ամյա դքսուհին գրկել է առաջնեկին՝ Արչիին, որը մայիսի 6-ին երկու տարեկան կդառնա։ Page Six-ի հաղորդմամբ՝ Մեգանի ձեռքին նաեւ մանկական լանչ-բոքս է։ Արքայազն Հարիի կինը ջինս էր կրում ու բաճկոն։ Ենթադրվում է, որ Մեգանը դստերը լույս աշխարհ կբերի հունիսի սկզբին։  

Պապարացիները Մեգանին փողոցում լուսանկարել են նրա ամուսնու՝ արքայազն Հարիի՝ Կալիֆոռնիա վերադառնալուց մեկ օր անց. արքայազնը Մեծ Բրիտանիա էր մեկնել՝ մասնակցելու պապիկի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը։  

Թեեւ տպավորություն է, որ լուսանկարը պատահաբար է արվել, Մեգանի քննադատները նրան մեղադրում են հերթական գովազադային հնարքի եւ նույնիսկ լուսանկարիչների հետ պայմանավորվածության համար։ Իբրեւ լուսանկարները համացանցում են հայտնվել Մեգանին մատուցմամբ, որն այդ կերպ որոշել է ստվերում թողնել արքայազն Ուիլյամի ընտանիքին։ Ապրիլի 23-ին Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի կրտսեր որդին՝ արքայազն Լուին, նշում է ծննդյան օրը։ Այդ առնչությամբ Քեմբրիջի դուքսերը հրապարակել են նրա նոր լուսանկարը։



© NEWS.am STYLE