Շերը հանդես է եկել ի պաշտպանություն Բրիթնի Սփիրսի

20:11   23 ապրիլի, 2021

Ամերիկացի երգչուհի Շերը հանդես է եկել ի պաշտպանություն Բրիթնի Սփիրսի, հայտնում է Independent-ը՝ վկայակոչելով Press Association-ին։ Նա վստահ է, որ երգչուհու հայրը պետք է հրաժարվի խնամակալությունից։

«Կարծում եմ՝ հայրը պետք է հանգիստ թողնի նրան եւ թույլ տա ապրել իր կյանքով»,- ասել է Շերը։

Ջեյմս Սփիրսը դստեր իրավաբանական խնամակալն է դարձել 2008թ․-ին սկանդալների շարքից հետո, որոնք հրահրել էր երգչուհին. նա ծանր էր վերապրում բաժանումը Քեւին Ֆեդերլայնից, թմրամիջոցներ էր օգտագործում, սափրել էր գլուխը։ Այդ ժամանակներից ի վեր նա վերահսկում է երգչուհու ֆինանսերն ու կարիերան։ Բրթինին փորձել է ազատվել հոր վերահսակողությունից եւ խնդրել է այլ խնամակալի նշանակել։

 



© NEWS.am STYLE