Ապրիլի 27-ին կանցկացվի համաժողով եւ բացօթյա համերգային ծրագիր՝ նվիրված հուշարձանների պահպանությանը

16:03   23 ապրիլի, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, սբ. Աննա եկեղեցու բակում կանցկացնի բացօթյա համերգային երեկո, որի ժամանակ հանդես կգան Երեւանի պետական կամերային երգչախումը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «ԱգապԷ» կամերային երգչախումը (իգական կազմ) և Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը:

Համերգային ծրագրի ընթացքում կհանրայնացվի պատմամշակութային հուշարձանների պատկերներով 3 նամականիշ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է նաև «Բարդ անցյալներ, բազում ապագաներ. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողով՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Համաժողով տեղի է ունենալու 2021 թվականի ապրիլի 27-ին Մատենադարանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Համաժողովին մասնակցելու են ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկյացուցիչներ:



© NEWS.am STYLE