Ագատա Մուցենիեցեն հրաժարվել է բարեւել նախկին ամուսնու նոր սիրելի Միրոսլավա Կարպովիչին

23:06   23 ապրիլի, 2021

Դերասանուհի Ագատա Մուցենիեցեն խոսել է նախկին ամուսնու՝ դերասան Պավել Պրիլուչնիի եւ «Папины дочки» սերիալի աստղ Միրոսլավ Կարպովիչի հետ հարաբերությունների մասին: Այս մասին խոսել է «TikTok շոու» հաղորդման եթերում, որի ձայնագրությունը տեղադրված է «ВКонтакте»-ում:

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա դիտարկում է Պրիլուչիին ներելու հնարավորությունը, եթե դերասանը ցանկանա վերադարձնել նրան, դերասանուհին բացասական պատասխան է տվել: Նա հայտարարել է, որ Կարպովիչին համարում է «գեղեցիկ, քաղցր տիկին», սակայն չի բարեւելու նրան հրապարակային միջոցառումների ժամանակ: «Да пошла она», - ծիծաղով ասել է արտիստուհին:

Մուցենիեցեն ընդգծել է, որ չի հետեւում Կարպովիչի եւ Պրիլուչնիի հարաբերությունների զարգացմանը:

Պրիլուչնին ու Մուցենեցը բաժանվել են 2020 թվականի հունիսին։ Մի քանի ամիս առաջ դերասանուհին արցունքներով պատմել է ինքնամեկուսացման շրջանում ամուսնու կենցաղային բռնության եւ հարբեցողության մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դերասանը հանդիպում է Միրոսլավա Կարպովիչի հետ։



© NEWS.am STYLE