20:41 23 ապրիլի, 2021Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է ջինսե տաբատի ու բաճկոնի հետ։ Լիլիթն արձանել է մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել են վզնոցները։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր են ուղղել Լիլիթին. «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը սպիտակ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Նա գանգուրներով էր, նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ վզնոցներ, մատանի ու թեւնոց։ Լիլիթը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին արել. «Հիանալի»։