«Ինչքան պիտի մարդը ներկայից հիասթափված լինի, որ ապրի միայն անցյալով». Լիլիթ Կարապետյան

22:34   23 ապրիլի, 2021

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ ու քնքուշ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ծաղկային պրիտով, ուսերը բաց երկարափեշ զգեստ է կրում։ Նա արձակել է վարսերը, մեղմ շպարով է։ «Ինչքան պիտի մարդը ներկայից հիասթափված լինի, որ ապրի միայն անցյալով». - գրել է նա։ Հետեւորդները երգչուհուն դրական խոսքեր են ուղղել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա կրում էր սեւ երանգի հանդերձանք։ Նրա վարսերը հավաքված էին, նախընտրել էր բալագույն շրթներկ։ Հրապարակմանը կից նա մեջբերել էր Մարկ Տվենին․ «Բախտը կյանքում մի անգամ թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած է լինում հարևան գինետանը և չի լսում այդ թակոցը»:



© NEWS.am STYLE