Քայլիի եւ Քենդալի հայրը՝ տրանսգենդեր Քեյթլին Ջեները կառաջադրվի Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում

22:12   23 ապրիլի, 2021

Քրիս Ջեները 71-ամյա նախկին ամուսին, Քայլի եւ Քենդալի հայր՝ տրանսգենդեր Քեյթլին Ջեները, պատրաստվում է դառնալ Կալիֆոռնիայի նահանգապետ: Այս մասին Քեյթլինն ասել է պաշտոնական հայտարարության մեջ՝ կոչ անելով բաժանորդներին գումար նվիրաբերել իր նախընտրական արշավի համար՝ ի բարօրություն սիրելի նահանգի։ Ջեները հանրապետական է, նախկինում նա աջակցում էր Դոնալդ Թրամփին:

«Կալիֆոռնիան իմ տունն է արդեն 50 տարի։ Ես եկել եմ այստեղ, քանի որ գիտեի, որ այստեղ յուրաքանչյուրը կարող է երազանքներն իրականություն դարձնել։ Սակայն վերջին 10 տարիների ընթացքում մի կուսակցություն նվազեցրել է Ոսկե նահանգի փայլը՝ քաղաքականությունը վեր դասելով առաջընթացից եւ իր շահերը վեր դասելով մարդկանցից։ Սակրամենտոյին պետք է ազնիվ առաջնորդ հստակ տեսլականով», - հայտարարել է նա։

Մոտ ժամանակներս Քեյթլինը մտադիր է կալիֆոռնիացիների հետ հանդիպումներ կազմակերպել ամբողջ նահանգում, որպեսզի լսի յուրաքանչյուրի կարծիքը եւ իմանա, թե ինչ են ուզում սովորական քաղաքացիները:



© NEWS.am STYLE