«Այսօր եւ միշտ մենք շարունակում ենք պայքարել արդարության համար»․ լիբանանահայ հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանի գրառումը

12:17   24 ապրիլի, 2021

Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։ Արդեն 106 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝  հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

View this post on Instagram

A post shared by KRIKOR JABOTIAN (@krikorjabotian)

Լիբանանահայ հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանն իր միկրոբլոգում կիսվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի դրվագով, որին կից գրել է․

«Հիշում ենք Հայոց ցեղասպանությունը։

Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայկական ողբերգությանը. 1915թ-ի այս օրը սպանվեց 1,5 միլիոն մարդ։

Այսօր եւ միշտ մենք շարունակում ենք պայքարել արդարության համար», - ապա հավելել է #NeverForget #April24 հեշթեգերը։



© NEWS.am STYLE