«Ծերունի պապիկը կարողացավ փրկել երկու թոռնիկների՝ տատիկիս ու նրա չորսամյա քույրիկի կյանքը»․ Թաթա Սիմոնյանը կիսվել է իր ընտանիքի պատմությամբ

15:18   24 ապրիլի, 2021

Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։ Շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝  հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։ Երգիչ աթա Սիմոնյանը կիսվել է իր ընտանիքի պատմությամբ։ Նա հրապարակել է իր տատի՝ Ադրինե Հայրապետի Հայրապետյանի (Սիմոնյան) լուսանկարը, որին կից գրել է․

«Տատիկս է` Ադրինե Հայրապետի Հայրապետյան (Սիմոնյան):

Ծնվել է 1910 թվ.-ին Վանում, մահացել է  1990 թվ.-ին Երևանում:

1915 թվականին թուրքական կայսրության իրագործած  Հայոց ցեղասպանության զոհը դարձավ նրանց բազմամարդ ընտանիքը նույնպես: Ծերունի Պապիկը կարողացավ փրկել երկու թոռնիկների կյանքը և հասցնել նրանց Երևան` տատիկիս և նրա չորսամյա քույրիկին:

Աստված լուսավորի Հայ ազգի անմեղ նահատակների և հերոսաբար ընկածների հոգիները»։



© NEWS.am STYLE