«Շնորհակալություն, որ հարգում եք հայ ժողովրդի պատմությունը, ցավը, տառապանքն ու կորուստները»․ Քլոե Քարդաշյանի անդրադարձը՝ Ջո Բայդենի հայտարարությանը

21:39   24 ապրիլի, 2021

Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։ Արդեն 106 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝  հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

Հայտնի հայուհի Քլոե Քարդաշյանն իր միկրոբլոգի Stories բաժնում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն «ցեղասպանություն» եզրույթի արտահայտմանը։ Քարդաշյանը գրել է․

«1915թ․- ին ավելի քան 1,5 միլիոն հայեր սպանվեցին եւ խոշտանգվեցին։ Շնորհակալություն նախագահ Բայդենին 106 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման համար։ Շնորհակալություն, որ դուք հարգում եք հայ ժողովրդի պատմությունը, ցավը, տառապանքն ու կորուստները:

Այսօր մենք հարգում ենք մեր նախնիներին՝ հայերի հիշատակի օրը»:

Քլոե Քարդայանը քրոջ՝ Քիմի հետ, 6 տարի առաջ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ ցեղասպանության 100-րդ տերելիցի նախօրեին։

Картинки по запросу хлои геноцид



© NEWS.am STYLE