Մոնիկա Բելուչին նկարահանվել է ֆրանսիական ամսագրի համար եւ պատմել մայրության մասին (ֆոտո)

12:21   25 ապրիլի, 2021

56-ամյա Մոնիկա Բելուչին դարձել է Madame Figaro ամսագրի նոր համարի շապիկի աստղը։ Instagram-ում դերասանուհին կիսվել է ֆոտոշարքի, ըստ էության, իր հավանած կադրերով:

Լուսանկարներից մեկում, որի հեղինակը Սաբինա Վիլլարն է, Մոնիկան կրում է Dior ապրանքանիշի ցանցավոր սպիտակ զգեստ, իսկ կերպարանք է ընդունել բազկաթոռին նստած։ Մեկ այլ կադր արվել է արդեն մաքուր օդում, եւ դրանք լիցքավորում են  ամառային տրամադրությամբ: Մոնիկան՝ Lanvin-ի ծաղկային պրինտով զգեստով է։

Դերասանուհին պատմել է, որ նույնիսկ երազել չէր կարող այդքան երկար եւ հաջողակ կինոկարիերայի մասին:

«Երբ ես 25 տարեկանում սկսում էի կարիերաս, չէի էլ կարող պատկերացնել, որ կլինեմ նկարահանման հրապարակում, անգամ 50 տարեկանում», - նշել է նա:

Հենց որ թատրոնները վերաբացվեն, Բելուչին կվերսկսի մասնակցությունը նաեւ Թոմ Վոլֆի բեմադրած «Կալաս» ներկայացմանը, որտեղ նա բեմում միայնակ կարդում է հունական օպերային դիվայի անձնական նամակները:

Դերասանուհին նաեւ պատմել է, որ իր երկու դուստրերը՝ 16-ամյա Դեվան եւ 11-ամյա Լեոնին, իր կյանքում առաջնահերթ են. մայրությունը թույլ է տվել իրեն նոր կողմից բացահայտել:

Բայց պետք է զգույշ լինել, բոլոր կանանց մոտ դա տարբեր է։ Ես շատ ընկերներ ունեմ, որոնք երեխաներ չունեն, նրանք ոչ պակաս վառ են արտահայտում իրենց կանացիությունը, - նշել է Մոնիկան։

 

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE