Նյու Յորքում հրաժեշտ են տվել ռեփեր DMX-ին

14:09   25 ապրիլի, 2021

ԱՄՆ-ում հրաժեշտ են տվել միլիոնավոր մարդկանց կուռք եւ ժամանակակից հիփ-հոփի իսկական լեգենդ՝ ռեփեր Էրլ Սիմոնսին, որը հանրությանն առավել հայտնի է որպես DMX:

Ինչպես հայտնի է, նման կարգի երաժիշտների հոգեհանգստյան ծառայությունն ավելի շատ նման է դիսկոտեկի, միայն դագաղ առկայությամբ։ Արարողության հաղորդավար դարձել է Քանյե Ուեսթը, որը ոչ միայն խոսք է ընթերցել՝ ի հիշատակ հեռացած եղբայրակցի, այլեւ ելույթ է ունեցել կիրակնօրյա երգչախմբի հետ:

Նյու Յորքում, որտեղ հրաժեշտ է տրվել աստղին, փակել են Բրուքլինից մինչեւ Barclays Center սպորտային հրապարակ տանող մի քանի տասնյակ փողոցներ, որպեսզի սգո հսկայական թափորը կարողանա շրջել ամբողջ քաղաքով: Ռեփերի դին տեղադրվել է վիթխարի մեքենայի վրա, իսկ «ծիսական ավտոբուս»-ին ուղեկցել են մի քանի հարյուր մոտոցիկլիստներ:

Բուն ծառայությանը ներկա են եղել շատ սահմանափակ թվով մարդիկ՝ դա երաժշտի ընտանիքն ու մտերիմներն են, որոնք DMX-ի հիշատակին կատարել են նրա երգերը:

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE