«Որքան մեծ է պատասխանատվությունդ, այնքան սիրով է ընտանիքդ, խաղաղ օջախդ, կառավարելի աշխատանքդ, վստահելի ընկերներդ, հարգանքով հարազատներդ, հաջողակ օրդ»․ Սարգիս Գրիգորյան

14:49   25 ապրիլի, 2021

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ ԱՄՆ-ում է, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված են կինը՝ Մանո Գրիգորյանը եւ դուստրերը՝ Յանան ու Էվան։

Հրապարակված լուսանկարում Մանոն ջերմ գրկել է դուստրերին, իսկ Սարգիս Գրիգորյանը կատարել է հետեւյալ գրառումը․

«Որքան մեծ է պատասխանատվությունդ, այնքան սիրով է ընտանիքդ, խաղաղ օջախդ, կառավարելի աշխատանքդ, վստահելի ընկերներդ, հարգանքով հարազատներդ, հաջողակ օրդ։

Դու պատասխանատու ես հոգ տանել նրանց` ովքեր օգնում են քեզ լինել ուժեղ ու կայացած։

Պարոնա՛յք պատասխանատվությունը խոսում է մարդու լրջության ու հաջողության մասին»։



© NEWS.am STYLE