16:36 25 ապրիլի, 2021Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Հարս չկա» սիթքոմում, նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով իր առօրյա ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարիամը կերպարանք է ընդունել Երեւանի կենտրոնում։ Նա կրում է սեւ գույնի սպորտային հագուստ․ բլուզ, տաբատ, մարզակոշիկներ։ Երիտասարդ դերասանուհու ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Մարիամի կերպարն ամբողջացրել է պայուսակը։
«Միշտ գեղեցիկ», «չունի աշխարհը քեզ նման», «ոճային», - հրապարակմանը կից գրել են նրա երկրպագուներն ու հետեւորդները։