Սլացիկ կազմվածք, հմայիչ կերպար․ Գայանե Ասլամազյանի հրապարակումը

17:43   25 ապրիլի, 2021

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է ամառային կարճ զգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Գայանեի վարսերը հավաքված են, մեղմ շպարով է։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացրել են զարդեն ու մազերին ամրացված ալ կարմիր ծաղիկը։

Օրերս հրապարակված սեւ-սպիտակ կադրում հաղորդավարուհին կերպարանք էր ընդունել մեքենայում։ Նա կրում էր վերարկու, ինչն ընդգծել էր սլացիկ ոտքերը, բարձրակրունկներ։ Գայանեի մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր ընդգծված շպարին։



© NEWS.am STYLE