«Չգիտեմ՝ ուր կտանի մեզ ճանապարհը վաղը, բայց որ այդ ճանապարհը Հայաստանում եւ Արցախում է, դա հաստատ գիտեմ»․ Մանե Գրիգորյան

18:44   25 ապրիլի, 2021

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել,  որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Instagram-ում հրապարակված կադրում Մանե Գրիգորյանը կրում է սեւ երանգի, ուսերը բաց բլուզ, արեւապաշտպանակնոցով է եւ գլխակապով։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․  «Չգիտեմ՝ ուր կտանի մեզ ճանապարհը վաղը, բայց որ այդ ճանապարհը Հայաստանում եւ Արցախում է, դա հաստատ գիտեմ: Մնալու եմ միշտ այստեղ»։

Օրեր առաջ հրապարակված կադրում Մանե Գրիգորյանը կրում էր սեւ երանգի տոպ եւ տաբատ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Մանեն արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել էին ոճային գլխակապն ւո արեւապատպան ակնոցը։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել էր․ «Լիքը սեր ու բարություն ձեզ»։



© NEWS.am STYLE