Ելենա Պրոկլովան հայտնի դերասանին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ

20:48   25 ապրիլի, 2021

Ռուս դերասանուհի Ելենա Պրոկլովան սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել հայտնի դերասանին։ Այս մասին նա պատմել է НТВ հեռուստաալիքի «Секрет на миллион» ծրագրում։

Ծրագրի եթերում 67-ամյա դերասանուհին խոստովանել է, որ ամբողջ կյանքում վախեցել է սեքսից մանկական տրավմայի պատճառով: 12 տարեկանում ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ նրան հետապնդում էր ֆիլմի երկրորդ ռեժիսորը։ Տղամարդը հենց այն հյուրանոցի միջանցքում է սեռական ոտնձգություն կատարել նրա նկատմամբ, որում բնակվել է դերասանուհին։

Դրանից երեք տարի անց Պրոկլովան կրկին բախվել է ոտնձգությունների։ Այս անգամ 15-ամյա աղջկա վրա ուշադրություն է դարձրել մի հայտնի դերասան։ «Ասաց, որ ինձ կպատրաստի ընդունելության համար։ Նկարահանումներից հետո տարել է անտառ եւ խնդրել է առակ ասմունքել։ Հետո նա շրջանցեց ինձ եւ հետեւից գրկեց կուրծքս», - հիշել է դերասանուհին։ Նրա խոսքով՝ դրանից հետո տղամարդը ստիպել է նրան գրեթե ամեն օր հանդիպել իր հետ եւ հակված է եղել օրալ սեքսի։

«Ես պետք է դիպչեի նրա սեռական օրգանին, ինչն ատում էի <...> Ես ուզում էի փախչել, իսկ նա հագոիստս հանեց», - պատմել է Պրոկլովան։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումները շարունակվել են մոտ երկու տարի, իսկ ավարտվել են ապագա ամուսնու ծանոթությունից հետո, ինչը շատ զայրացրել է դերասանին։ Նա նախ համոզում էր Պրոկլովային վերադառնալ, իսկ հետո սկանդալ է բարձրացրել, նույնիսկ ծեծի ենթարկել։  Հետագայում դերասանը դադարեցրել է հետապնդումները։

Ելենա Պրոկլովան հավելել է, որ այդ պատմության պատճառով նրա անձնական կյանքը չի դասավորվել։ «Երբ խոսքը վերաբերում է սեքսին, ես միանգամից ուզում եմ փակվել, ես վախենում եմ դրանից։ Ես վախ ու սարսափ ունեմ ֆիզիկական մտերմության հանդեպ», - անկեղծ ասել է դերասանուհին։ Նա կարծիք է հայտնել, որ նման դեպքերի մասին կանայք պետք է պատմեն ու չամաչեն, քանի որ դա կարող է շատերին պաշտպանել:

Այդուհանդերձ Պրոկլովան հրաժարվել է ասել այն դերասանի անունը, ով իր հետ նման կերպ է վարվել։



© NEWS.am STYLE