«Ցնցող հաղթանակ»․ Սյուզաննա Մելքոնյանը՝ ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող (վիդեո)

20:00   25 ապրիլի, 2021

Այսօր ռուսական «Россия 1» հեռուստաալիքի եթերում տեղի ունեցավ «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակիչը։ Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ով մինչ եզրափակիչ հասնելը Roxette խմբի «It Must Have Been Love» հանրահայտ երգի կատարմամբ ոտքի էր հանել մրցույթի ժյուրիի 100 անդամներից 99-ին, ճանաչվել է հաղթող։

Այս անգամ Սյուզաննա Մելքոնյանը հեռուստամրցույթում ներկայացել է Սելին Դիոնի «I Surrender» երգի ցնցող կատարմամբ հիացրել ժյուրիի անդամաներին։ Այս անգամ նույնպես երգչուհին հավաքեց 99 միավոր։

View this post on Instagram

A post shared by Россия 1 (@tvrussia)

Երաժշտական հեռուստանախագծի ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւը պարզապես հիացած էր։

«100 տվեք, 100․․․»,- բղավում էր Լազարևը։

«Հավատա, սա 100 է։ Սա եզրափակչի ամենավստահ ելույթն է»,- ասել է Լազարեւը։

«Այստեղ ամեն ինչ ասված է... Սյուզի, դու հիասքանչ էիր»,- հավելել է հեռուստաշոուի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։



© NEWS.am STYLE