Ուլտրակարճ կիսաշրջազգեստ, տոպ․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը՝ Դուբայից

21:38   25 ապրիլի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է  ամառային հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արված են Դուբայում։ Աստղիկը կրում է փայլուն կտորից տոպ եւ ուլտրակարճ կիսաշրջազգեստ, սեւ բաճկոն, բարձրակրունկներ։ Նրա ալիքավոր հարդարված վարսերն արձակված են, երեկոյան շպարով է։

Օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ էր կրում։ Աստղիկն արձակել էր գեղեցիկ հարդարված մազերն ու գլխարկ է կրում։ Նա վառ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ վզնոցներ ու թեւնոց։



© NEWS.am STYLE