COVID-19-ից մահացել է Yves Saint Laurent-ի նախկին ստեղծագործական տնօրեն Ալբեր Էլբազը

22:01   25 ապրիլի, 2021

Մարոկկացի դիզայներ Ալբեր Էլբազը 59 տարեկանում կյանքից հեռացել է COVID-19 վարակի հետեւանքներից, հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը: Շվեյցարական Richemont ընկերությունում, որը պատկանում է հանգուցյալի AZ Factory սեփական ապրանքանիշին, հաստատել են այդ տեղեկությունը: Դիզայները հայտնի է նաեւ Yves Saint Laurent-ի հետ համագործակցությամբ։



© NEWS.am STYLE