Նատալյա Վոդյանովան նկարահանվել է Vogue UK- ի շապիկին

11:18   7 նոյեմբերի, 2012

Հանրահայտ ռուս ֆոտոմոդել Նատալյա Վոդյանովան դարձել է Vogue UK ամսագրի դեկտեմբերյան համարի դեմքը։ Լուսանկարիչը աշխարհում հայտնի Մարիո Տեստինոն է։

Սուպերմոդելը Colour Fast ֆոտոսեսիայում ներկայացել է վառ փոփ-արտ ոճի մեջ։ Անգլիական պանկի եւ «արտ-տեռորիստի» կերպարում շատ դժվար է ճանաչել նրբագեղ գեղեցկուհուն։

Մազերի կարճ, հասարակ կտրվածք, գունավոր ունքեր, սպիտակ դեմք ու ազդեցիկ հագուստներ, գումարած՝ աբստրակտ կոլաժ հիշեցնող նկարներ. այս ամենը կարելի է գտնել հանրահայտ փայլուն ամսագրի դեկտեմբերյան համարում։

Նատալյա Վոդյանովան չի դադարում զարմացնել իր բազմազան լինելով։ Չէ՞, որ բոլորովին վերջերս, Times Magazine – ի հոկտեմբերի համարում, նա ներկայացել էր բնական դիմահարդարմամբ, հավաքած մազերով եւ զուսպ, սեւ ու սպիտակ հագուստով։



© NEWS.am STYLE