Կարող է ավելի լավ լինել. 6 սխալ, որ կարող եք թույլ տալ մաշկը մաքրելիս

23:15   26 ապրիլի, 2021

Պատահում է, որ մաշկի ոչ իդեալական վիճակի պատճառը ոչ թե մաշկի առանձնահատկություններն են, այլ մաշկի խնամքի սկզբունքները: Cosmo-ն ներկայացրել է, թե ինչ սխալներ կարող եք թույլ տալ:

Անձեռոցիկներ մաշկի համար

Գուցե ժամանակն է ընդմիջելու: Այո, անձեռոցիկներով հեշտ է ու պարզ, բայց բաղադրիչների մի մասն օգնում է հանել դիմահարդարումը, մյուսները կարող են խցանել ծակոտիները:

Խիստ մաքրող միջոցներ յուղոտ մաշկի համար

Մի կողմից կարեւոր է լուրջ մաքրել այս տիպի մաշկը: Սակայն դրանով տարվելու դեպքում կարող եք վատացնել մաշկի վիճակը. մաշկը գրգռվածությանն արձագանքում է` մեծ քանակով ճարպ արտադրելով:

Բավական է լվանալ միայն մեկ անգամ

Մտածեք, թե որքան շատ բան եք քսում մաշկին` արեւապաշտպան, շիճուկ, կաթիկ... Սրանց գումարվում են դիմահարդարումն ու քաղաքային օդի աղբը: Այնպես որ, երեկոյան հարկավոր է եւս մեկ անգամ լվանալ դեմքը:

Փոխում եք ջրի ջերմաստիճանը

Իրականում տաք ջուրը չի բացում ծակոտիները, իսկ սառը ջուրը չի փակում դրանք: Պարզապես ջերմաստիճանն անմիջապես փոխելով`մոլորության մեջ եք գցում մաշկին:

Սկրաբ եւ կրկին սկրաբ

Փափուկ եւ մաքուր մաշկի զգացողությունը ցանկանում եք ունենալ ամեն օր: Սակայն սկրաբն ավելի լավ է մեկ շաբաթվա ընթացքում օգտագործել երկու անգամից ոչ ավելի, որպեսզի մաշկի կողմից տհաճ արձագանք չլինի:

Չեք կարդում բաղադրիչների ցանկը

Մաշկի խնամքի միջոցներ գնելիս կարող եք չնայել բաղադրիչների ցանկը, բայց մաշկին, օրինակ, հարկավոր չեն բուրավետիչներ կամ սուլֆատներ, որոնք ալերգիա են առաջացնում:

Լուսանկարը՝ Instagram/rosiehw



© NEWS.am STYLE