«Маска» նախագիծը «Նեվալյաշկա»-ի կերպարով լքել է Ստաս Պիեխան 

13:48   26 ապրիլի, 2021

«НТВ»-ով հեռարձակվող «Маска» հայտնի նախագիծը մոտենում է ավարտին։ 11-րդ թողարկման ընթացքում ժյուրիի անդամները գաղտնազերծել են մասնակիցներից մեկին՝ «Նեվալյաշկային», որի դիմակի տակ հանդես էր գալիս երգիչ Ստաս Պիեխան։

Զվարճալի «Նեվալյաշկան», որը հանդիսատեին ուրախացնում էրիր վոկալով ու հումորի զգացմունքով, նախագիծը լքել է, երբ եզրափակչին մեկ քայլ էր մնացել։ Այս ամբողջ ընթացքում տիկնիկի կերպարում թաքնված է եղել երգիչ Ստաս Պիեխան։ Ժյուրին միաձայն նշել է նրա անունը գաղտնազերծումից առաջ։ Արտիստը չի նեղստրել, այլ շնորհակալություն է հայտնել հանրությանն ու ժյուրիի անդամներին։ Նա ուրախացել է, որ իրեն հաջողվել է շոուում այդքան երկար մնալ։

«Ուրախ եմ, որ այս ամենն այդքան երկար ենք արել։ Շնորհակալություն ձեզ։ Դուք այնքան բան եք ասել, շնորհակալ եմ»,- դիմակը հանելուց հետո ասել է Պիեխան։

Իրադարձությունների այս շրջադարձը հատկապես զարմացրել է նախագծի ժյուրիի անդամ Վալերիային։ Նրան թվում էր, որ ինքը լավ է ճանաչում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդիտա Պիեխայի թոռանը, սակայն Վալերին ստիպված է եցել խոստովանել, որ ինքը մինչեւ վերջ չի ուսումնասիրել հայտնի երգչին։

Արդեն մեկ շաբաթ անց հայտնի կդառնա «Маска» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթոի անունը։ Նախագծում չորս կերպար է մնացել՝ Լամա, Կոկորդիլոս, Նապաստակ եւ Օձ։ Սիրված հեռուստանախագծի եզրափակիչն անց կկացվի մայիսի 2-ին։



© NEWS.am STYLE