«Սիրուն». Նունե Եսայանի էլեգանտ կերպարը

13:12   26 ապրիլի, 2021

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն հագուստ է կրում։ Նունե Եսայանն արձակել է մազերն, բնական շպար նախընտրել։ Մեկնաբանությունների հատվածում նա լավ օր է մաղթել հետեւորդներին, որոնք հաճոյախոսություններ են գրել․«Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհի բաց գույնի, երկար զգեստ էր կրում։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Գեղեցկությունը հասարակ լինելու մեջ է»,- մեկնաբանություններում գրել էր նա, իսկ հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել. «Անկրկնելի Նունե»։



© NEWS.am STYLE