Արեւ, լողազգեստ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը Դուբայից

18:16   26 ապրիլի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը գտնվում է Դուբվայում, որտեղից գրավիչ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «37 աստիճան, առավոտ»,- հրապարակումը մակագրել է Աստղիկը՝ օգտագործելով «Դուբայ» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկը կրում էր փայլուն կտորից տոպ եւ ուլտրակարճ կիսաշրջազգեստ, սեւ բաճկոն, բարձրակրունկներ։ Նրա ալիքավոր հարդարված վարսերն արձակված էին, երեկոյան շպարով էր։



© NEWS.am STYLE