19:15 26 ապրիլի, 2021«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երկու երեխաների մայրիկը սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Լուսինեն արձակել է մազերն ու գրեթե շպարված չէ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ ժամացույց, արեւային ակնոց։

Օրերս հրապարակված լուսանկարում Լուսինեն միջին երկարության, բաց գույնի զգեստ էր կրում, որը համադրել էր երկար ժակետի հետ։ Գեղեցկուհի մայրիկը սպորտային կոշիկներ էր ընտրել։ Նա արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Երեկոյան զբոսանք»,- հրապարակումը մակագրել էր Լուսինեն՝ օգտագործելով «սիրում եմ իմ քաղաքը», «Երեւան» հեշթեգերը։