Անի Երանյանի նոր լուսանկարն ու արձագանքն իր արտաքինի վերաբերյալ մեկնաբանություններին

17:11   26 ապրիլի, 2021

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում լողափնյա կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, բնական շպարով է։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Եղիր` ահա իմ պատվիրանը քեզ: Թույլ տուր Կողքովդ անցնել` չխաթարելով ծաղկումդ իմ շնչով.... Ու Չգիտեմ ինչից են պատրաստված հոգիները, բայց իմն ու նրանը նույնն են… պարզվեց»,- գրել է դերասանուհին։

Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերի մի մասը հաճոյախոսություններ է գրել Անիին, մյուսները քննարկել են Անիի արտաքինը, որոնց մի մասին դերասանուհին պատասխանել է։ Հետեւորդներից մեկն էլ նշել է, որ Անին երկաթյա համբերություն ունի, նույնիսկ իր համբերությունն է հատել նման մեկնաբանություններից։ «Այո, ես երկաթյա համբերություն ունեմ»,- օգտատիրոջը պատասխանելով՝ գրել է Անին։ Անին հումորով է արձագանքել նաեւ նախկին ընկերոջը՝ Մովսես Երեմյանին նմանվելու մասին մեկնաբանությանը։ «Եղբայրս է, դրանից է»,- գրել է նա:



© NEWS.am STYLE