«Աստված իմ, ինչպիսի գեղեցկություն». Մելաձեն նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել

19:51   26 ապրիլի, 2021

Օրեր առաջ երգիչներ Վալերի Մելաձեն եւ Ալբինա Ջանաբաեւան երրորդ անգամ ծնողներ են դարձել։ Փոքրիկի լույս աշպարհ գալուց մոտ երկու շաբաթ անց հպարտ հայրիկը Ինստագրամյան էջում առաջին կադրերն է հրապարակել նորածին դստեր հետ։ 

Երգիչը կադրում բռնել է դստեր ձեռքը, իսկ մեկնաբանություններում պատմել է զգացմունքների մասին, որոնք առաջացրել է շփումը փոքրիկ երեխայի հետ։ «Որքան ջերմություն ու երջանկություն է ինձ հաղորդում այդ փոքրիկն ափին հպվելը»,- գրել է Մելաձեն։

Երկրպագուները նշել են, որ այս կադրը կարող է հուզել ցանկացածի եւ որ այն փոխանցում է յուրահատուկ, հույզերը, որոնք այժմ զգում է արտիստը։ «Աստված իմ, ինչպիսի գեղեցկություն»,- լուսանկարի մեկնաբանություններում հիացել է Ալեքսեյ Չումակովը։

Մելաձեն մեծ պատասխանատվությամբ է մոտենում «երիտասարդ հայրիկի» իր տիտղոսին։ Օրերս նա ցույց էր տվել, թե ինչպես է անձամբ խանութներ այցելում՝ գնելով դստերն անհրաժեշտ իրեր։ Բացի այդ՝ պարզվել է, որ Ալբինա Ջանաբաեւան ու Մելաձեն հրաժարվել են դայակից։ Երգչուհին ծրագրում է չաշխատել առաջիկա կես տարում եւ ինքնուրույն հոգ տանել փոքրիկի մասին։ Ի դեպ, ընտանիքը միասին է նրա համար անուն ընտրել՝ հաշվի առնելով մեծ երեխաների ցանկությունը։ Սակայն ամուսինները դեռեւս չեն բացահայտել գաղտնիքը։



© NEWS.am STYLE