Արքայազն Չարլզը ծրագրում է արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին զրկել տիտղոսներից

20:12   26 ապրիլի, 2021

Վերջին տարվա ընթացքում բրիտանական թագավորական ընտանիքում այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք կարող են որոշել բրիտանական միապետության ապագան։ Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական պարտականություններից, աղմկոտ հարցազրույց տվել Օփրա Ուինֆրիին եւ գրեթե կտրել կապը թագավորական ընտանիքի հետ։

Մոր՝ Եղիսաբեթ Երկրորդի մահվանից հետո բրիտանական գահը կժառանգի արքայազն Չարլզը։ Կենսագիր Անջելա Լեւինը հայտնում է, որ հաջորդ թագավորը տնտեսելու նպատակով պատրաստվում է առավելագույնս կրճատել պաշտոնական ներկայացուցիչների թիվը։ Ներկայացուցիչներ կլինեն միայն Չարզլը, նրա կինը՝ Կամիլան, նրա ավագ որդին՝ արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը եւ նրանց երեք երեխաները՝ արքայազն Ջորջը, արքայադուստր Շարլոտան եւ արքայազն Լուին։

Когда Арчи Маунтбеттен-Виндзор станет принцем | Marie Claire

Մյուս բոլոր հարազատները, մնալով թագավորական ընտանիքի անդամներ, այլեւս թագավորական տան մաս չեն լինի։ Նրանք ստիպված չեն լինի կատարել պաշտոնական թագավորական պարտականություններ։ Նրանք նաեւ հարկատուների հաշվին ֆինանսավորում չեն ստանա։

Հարվածի տակ կհայտնվեն նաեւ արքայադուստրեր Եվգենյան եւ Բեատրիսը՝ արքայազն Էնդրյուի դուստրերը. արքայազնը եւս կարող է զրկվել թագավորական տիտղոսից։

Metro-ի հաղորդմամբ՝ talkRADIO-ին տված հարցազրույցում Լեւինը ենթադրել է, որ թագուհին երկար ժամանակ ցանկանում էր պահպանել իրերի ներկա դրությունը սենտիմենտալ պատճառներով։ Սակայն Չարլզն արդեն վաղուց լուրջ փոփոխությունների ծրագրեր է կազմում։ 



© NEWS.am STYLE