«Դե, Հարի». Վերկա Սերդյուչկան Սթայլզի ակնարկել է պլագիատի մասին

23:49   26 ապրիլի, 2021

Ուկրաինացի երգիչ Անդրեյ Դանիլկոն (հայտնի է Վերկա Սերդյուչկա կեղծանվամբ) Instagram-յան էջում համեմատել է իր ու բրիտանացի երգիչ Հարի Սթյալզի ոճը։ Աստղերի արտաքինն այնքան նման է, որ ուկրաինացի արտիստը ակնարկել է «պլագիատի» մասին «դե, Հարի» արտահայտությամբ։

View this post on Instagram

A post shared by VERKA SERDUCHKA OFFICIAL (@v_serduchka)

Որպես «ապացույց» շոումենը երկու լուսանկար է հրապարակել։ Առաջինում, ըստ ամենայնի, երկուսն էլ նրանք աղվեսի մորթի են կրում, երկրորդում՝ վառ շարֆեր, ընդ որում Սերդյուչկայի մասնակցությամբ կադրերն ավելի վաղ են արվել։ Դանիլկոն շարֆով լուսանկարվել է 1998թ․-ին, իսկ Սթայլզը՝ 2021թ․-ին՝ «Grammy» մրցանակաբաշխությանը։  

View this post on Instagram

A post shared by VERKA SERDUCHKA OFFICIAL (@v_serduchka)

Նախօրերին Վերկա Սերդյուչկայի ընկեր Սերգեյ Գորոխը պատմել է, թե իրականում ինչպես է իրեն զգում Անդրեյ Դանիլկոն։ Նրա խոսքով՝ ընկերը, որը Գորոխի հետ նամակագրությանմեջ է եղել երկու օր առաջ, ոչինչ չի ասել այն մասին, որ խնդիրներ ունւ։ Այն մասին, որ Սերդյուչկան սրտի հետ լուրջ խնդիրներ ունի, «սուտ լուր է», պնդում է Դանիլկոյի ընկերը։



© NEWS.am STYLE