«Օսկար» մրցանակաբաշխությունից հետո հայտնի դերասանուհին զգեստի պատճառով մեմերի հերոս է դարձել

11:17   27 ապրիլի, 2021

Հայտնի դերասանուհի Լորա Դերնը սոցիալական ցանցերում մեմերի հերոս է դարձել «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը կրած զգեստի պատճառով։ Հրապարակումների վրա, որոնք հայտնվել են Twitter-ում, ուշադրություն են դարձրել Bustle-ի լրագրողները։

54-ամյա դերասանուհին կրում էր Oscar de la Renta լյուքս դասի ապրանքանիշի սեւ զգեստը, որը զարդարված է սպիտակ փետուրներով։ Դերնը հագուստի գույնի բարձրակրունկներ էր կրում։ Միայն թե զգեստը շատերին ծիծաղեցրել է ջայլամին, ինչպես նաեւ «Գեղեցկուհին եւ հրեշը» մուլտֆիլմի հերոսին նմանության պատճառով։ 

«Լորա Դերնը կրկնօրինակել է Ֆիֆիի կերպարը «Գեղեցկուհին եւ հրեշը» մուլֆիլմից, ծիծաղելի է», «Կիսով չափ կին, կիսով չափ՝ ջայլամ», «Լորա Դերնն այնպիսի տեսք ունի, կարծես նոր է դուրս եկել դեպրեսիայից», «շատ տարօրինակ զգեստ է»,- մեկնաբանել են օգտատերերը։



© NEWS.am STYLE