Արքայադուստր Դիանայի երեխաները համաձայնել են 25 տարվա ընթացքում առաջին անգամ ցույց տալ նրա հարսանեկան զգեստը

10:01   27 ապրիլի, 2021

Ուելսի արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստը, որով նա 19 տարեկանում ամուսնացել է արքայազն Չարլզի հետ, ցուցադրության էքսպոնատ կդառնա, հայտնում է Daily Mail-ը։

Արքայադստեր երեխաները՝ Քեմբրիջի 38-ամյա դուքս Ուիլյամն ու Սասեքսի 36-ամյա դուքս Հարին, համաձայնել են մոր ամուսնական զգեստը տրամադրել «Royal Style In The Making» ցուցահանդեսի համար, որը կբացվի հունիսի 3-ին։

Фото №7 - Свадебное платье-катастрофа принцессы Дианы

Ըստ պարբերականի՝ զգեստը կդառնա էքսպոզիցիայի գլխավոր մասը։ Դիզայներները Դեւիդ եւ Էլիզաբեթ Էմանուելներն են։

Фото №8 - Свадебное платье-катастрофа принцессы ДианыФото №11 - Свадебное платье-катастрофа принцессы Дианы

Զգեստի պատրաստման ընթացքում արքայադուստրը ստիպված է եղել 15 անգամ փորձի գնալ, քանի որ այդ շրջանում զգալիորեն նիհարում էր։ Այն ժամանակ զգեստը գնահատվել է ինքը հազար ֆունտը ստերլինգ, իսկ այսօր արժեքը հավասար է 35 000 ֆունտ ստերլինգի։

Фото №10 - Секретное свадебное платье принцессы ДианыФото №6 - Секретное свадебное платье принцессы Дианы



© NEWS.am STYLE