Պոլինա Գագարինան Չելյաբինսկում համերգի ընթացքում վնասել է ուսը

12:46   27 ապրիլի, 2021

Ռուս երգչուհի Պոլինա Գագարինան Չելյաբինսկում համերգի ընթացքում հոդախախտել է ուսը, հայտնում է RenTV-ն՝ վկայակոչելով ականատեսի տեսանյութը։

Նա համերգի ընթացքում կտրուկ կռացել է, ինչից հետո հեռացել է կուլիսներ։ Հանիսատեսի մի մասը կարծել է, թե Գագարինայի գործողությունները համարի մի մասն են։ Որոշ ժամանակ անց երգչուհին բեմ է վերադարձել եւ պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել, ինչից հետո ավարտել է ելույթը։

Գագարինայի խոսքով՝ ուսը հոդախախտ է արել ավելի վաղ, սակայն ելույթի ընթացքում խնդիրը կրկնվել է, կուլիսներում նրան օգնություն են ցուցաբերել։ Միջադեպից հետո Գագարինան ելույթ է ունեցել մոտ կես ժամ։  

Համերգը տեղի է ունեցել «Трактор» հարթակում։ Համերգային ծրագրում հնչել են երգչուհու երկրպագուների կողմից սիրված հիթեր՝  «На расстоянии», «Драмы больше нет», «Обезоружена», «Выше головы», «Меланхолия», «Спектакль окончен», «Кукушка», «Нет», «Колыбельная» եւ այլ կոմպոզիցիաներ։

 



© NEWS.am STYLE