Արեւիկ Ուդումյանի լուսանկարը որդու հետ

11:44   27 ապրիլի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ ու դրական լուսանկար է հրապարակել։ 

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված է որդու հետ։ «Այ էսպիսի շաբաթ բոլորիս։ Վախեցրեք չարերին, ուրախացրեք բարիներին։ Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «հրաշալի լուսանկար», «շատ գեղեցիկ եք»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Արեւիկն ամուսնու, որդու ու դստեր հետ էր։ «Երբ հետաքրքիր են քեզ ընտանիքիդ անդամները, օրերն երբեք ձանձրալի ու միանման չեն լինում։ Ի՞նչ կասեք Դուք ձերոնց մասին»,- մեկնաբանություններում հետեւորդներին էր դիմել հաղորդավարուհին։



© NEWS.am STYLE