13:12 27 ապրիլի, 2021Դերասսանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կարճ զգեստ է կրում, որը համադրել է պիջակի հետ։ Նա սեւ երկարաճիտներ է ընտրել, հավաքել մազերը։ Կերպարն ամբողջացնում է արտահայտիչ շպարը։ «Լիան ու նրա հյուսքերը»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին երկար վերարկու էր ընտրել, երկարաճիտներ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ «Արտիստի բնավորությունը»,- հրապարակումը մակագրել էր նա, իսկ հետեւորդները շտապել էին դրական խոսքեր գրել. «Կրակ», «շքեղ»։