20:47 27 ապրիլի, 2021Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Մարիամն արձակել է գեղեցիկ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ Դերասամուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել. «Սիրուն»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Մարիամը ջինսե բաճկոն էր կրում։ Հմայիչ դերասանուհին հավաքել էր մազերն ու շպարված չէր։ Նա նուրբ աքսեսուարներ էր ընտրել՝ ականջօղեր, իսկ հրապարակումը չէր մակագրել։
Լուսանկարները՝ @meryphoto__, @theeiconn