Չինական սոցիալական ցանցերից ու որոնողական համակարգերից ջնջվում են հաղորդագրություններն «Օսկար 2021»-ում ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիր» ֆիլմի հաղթանակի մասին։ Դա բացատրում են նախկինում երիկ մասին նրա արած հայտարարություններով, հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ «Օսկարում» Չժաոյի հաղթանակից անմիջապես հետո սոցիալական ցանցերը ողողել են ուրախալի հաղորդագրություններ ի պատասխան նրա խոսքի։ Ռեժիսորը մանդարիներենով մի քանի տող է արտաբերել. «Մարդիկ ի ծնե լավն են իրենց բնույթով»։ Օգտատերերը պատասխանել էին բազմաթիվ էմոջիներով, սակայն ամբողջը կեսօրից հետո ջնջվել է։
Տեղական «Baidu» եւ «Sogou» որոնողական համակարգերում ռեժիսորի անվան հիշատակման դեպքում միայն գտնվում են ջնջված հոդվածների հղումներ։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունն ու «Սինհուա» լրատվական գործակալությունն ամբողջ օրվա ընթացքում չեն հիշատակել Չժաոյի հաղթանակի մասին։
Չինաստանի պետական լրատվամիջողների երկու լրագրող The Wall Street Journal-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ պրոպագանդայի նախարարությունն արգելել է հիշատակել Քլոե Չժաոյի մասին երկրի վերաբերյալ նրա քննադատական մեկնաբանությունների պատաճառով, որոնք ռեժիսորն արել է 2013թ․-ին։ Խոսքը «Filmmaker» ամսագրին տված հարցազրույցի մասին է։ Ռեժիսորը, պատասխանելով իր մանկության մասին հարցին, հայտարարել էր, որ ծնվել է ու մեծացել Պեկինում, «ուր ամենուր միայն սուտ է»։
«Քոչվորների երկիր» ֆիլմն անմիջապես երեք «Օսկար» է ստացել։ Ոսկե արձանիկի է արժանացել ոչ միայն ռեժիսոր Քլոե Չժաուն, այլեւ դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը, որը կարատարել գլխավոր դերը։ Ժապավենը հաղթել է նաեւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։