Լեոնիդ Ագուտինը մեկ միլիոն ռուբլի է պահանջում մասոն լինելու մեղադրանքների պատճառով ապրումների համար

20:12   27 ապրիլի, 2021

Ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դատական հայց է ներկայացրել բլոգեր Իլյա Մամաեւի դեմ, հայտնում է «Мэш»-ը։

Բլոգերը երգչի «Включите свет» տեսահոլովակի օրինկակով ցույց է տվել, թե ինչպես են «հոգեպես ծրագրավորում» ռուսներին։ Դավադրությունների տեսանության կողմնակից Մամաեւը հայտարարել է, որ կորոնավիրուստը հնարել են մասոնները՝ գերբնակեցված Երկրի բնակիչների քանակը նվազեցնելու համար։ Իսկ հնազանդեցնելու համար նրանց կամքը, ովքեր ողջ կմնան, գոյություն ունի հոգեծրագրավորում։ Եվ Ագուտինն իր տեսահոլովակով։

Այժմ երգիչը դատարանի միջոցով ցանկանում է ոչ միայն ջնջել տեսահոլովակն ու մեկ միլոն ռուբլու չափով բարոյական փոխհատուցում ստանալ, այլեւ Մամաեւին առհավետ արգելել օգտագործել իր տեսահոլովակները։

Ավելի վաղ լրագրող Օլեգ Կաշինը Լեոնիդ Ագուտինին անվանել էր նախորդ դարի 90-ականների «երիտասարդ ու հիմար» օրինակ՝ ցուցադրելով 1992թ․-ին արված տեսանյութ, երբ երգիչը կատարում էր «Кто тебе сказал?» երգը։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE