Քորթնի Քարդաշյանն ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել

15:27   27 ապրիլի, 2021

Քարդաշյան-Ջեններ քույրերից ավանգը՝ 42-ամյա Քորթնի Քարդաշյանն, այլեւս չի թաքցնում իր սիրավեպը Թրեւիս Բարքերի հետ։ Իր ծննդյան օրվա առիթով Քորթնին երկրպագուների հետ կիսվել է իր անձնական երջանկության մի մասնիկով։

Կադրում Քորթնին լողազգեստ է կրում, որը հազիվ է ծածկում նրա մարմինը։ Նա համբուրվում է 45-ամյա Թրեւիսի հետ։ «Ճիշտ ինչպես դրախտում»,- մակագրված է լուսանկարը։ 

View this post on Instagram

A post shared by Kourtney Kardashian (@kourtneykardash)

Երկրպագուներին դուր է եկել, որ Քորթնին չխմբագրված լուսանկար է հրապարակել։ Ավելի վաղ նրա քույրը՝ Քլոեն, սկանդալի կետրոնում էր հայտնվել, երբ համացանցում հրապարակվել էր նրա լուսանկարը, որը ֆոտոշոփով չէր մշակվել։

Քորթնիի եւ Թրեւիսի՝ «Blink 182» փանք խմբի թմբկահարի սիրավեպի մասին սկսվել են խոսել այս տարվա հունվարին։ Նախկինում նրանք երկար ժամանակ ընկերներ են եղել։

Քորթնին, որը 2006-2015թթ․ ամուսնացած է եղել գործարար Սքոթ Դիսիկի հետ, երեք երեխա ունի՝ 11-ամյա Մեյսոնը, 8-ամյա Պենելոպան եւ 6-ամյա Ռեյնը։ 2016-2018թթ․ Քարդաշյանը հանդիպել է բռնցքամարտիկ Յունես Բենջիմի հետ, որը նրանից երիտասարդ է 14 տարով։



© NEWS.am STYLE