«Արեւի բացակայության դեպքում ինքս եմ փայլում». Իջինի գրավիչ կերպարը

19:48   27 ապրիլի, 2021

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի զգեստ է կրում, որն առանձանում է խորը լանջաբացվածքով։ Իջինն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպար է նախընտրել՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Երգչուհու կերպարն ամբողջացնում է հետաքրքիր շպարը։ «Արեւի բացակայության դեպքում ինքս եմ փայլում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իջինը սպիտակ շրջազգեստ էր կրում եւ նույն գույնի տոպ։ Հագուստն ընդգծում էր երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Իջինն արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էր աքսեսուարը՝ հետաքրքիր վզնոցը։ Մեկնաբանությունների հատվածում նա մեջբերել էր Օնորե դը Բալզակի խոսքերը, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Տիկնիկ», «շատ գեղեցիկ»։



© NEWS.am STYLE