Նիկոլ Քիդմանը նոր սերիալում խաղացել է ռուս էմիգրանտ Մաշայի դերը

17:39   27 ապրիլի, 2021

«Hulu» սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Ինը բոլորովին անծանոթ մարդիկ» մինի-սերիալի թրեյլերը, որի գլխավոր դերում Նիկոլ Քիդմանն է։ Շոուի թիզերը հայտնվել է «Hulu»-ի YouTube-յան ալիքում։

Բազմասերիանոց ֆիլմը նկարահանվել է գրող Լիանա Մորիարթիի համանուն բեսթսելերի հիման վրա՝ «Մեծ, փոքր սուտ» հեռուստասերիալի հեղինակը, որում Քիդմանը կրկին կատարել է գլխավոր դերը։

Ըստ սյուժեի՝ մեգապոլիսների բնակիչները առողջական կենտրոն են գնում։ Նրանք հույս ունեն հաղթահարել սթրեսն ու նոր կյանք սկսել։ Քիդմանի հերոսուհին կենտրոնի՝ Մաշա անունով տնօրենն է, որը գաղթել է Ռուսաստանից։ Դատելով թիզերից՝ նրա հոգեթերապեւտիկ մեթողները հեռու են ավանդականից։

Նախագծի ռեժիսորը Ջոնաթան Լեւինն է, որը հեղինակել է «Ռաշ», «Ինչպես է դա արվում Ամերիկայում» շոուները, «Կյանքը հիասքանչ է» եւ «Մեր մարմինների ջերմություն» ֆիլմերը։ Սերիալում խաղացել են Լյուկ Էվանսը, Մելիսա Մաքքարթնին, Մայքլ Շենոնն ու այլք։ Պրեմիերայի օրն առայժմ հայտնի չէ։



© NEWS.am STYLE