«Օսկարի» վարկանիշը 2020-ի համեմատ ընկել է 58 տոկոսով

18:41   27 ապրիլի, 2021

Օրերս «Variety» ամսագիրը հրապարակել է վարկանիշների նախնական տվյալներ, որոնց համաձայն՝ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխության վարկանիշը տուժել է։ Կինեմատոգրաֆիական անվանակարգերում հաղթողների պարգեւատրման արարողությունը դիտել է մոտ 9,85 մլն հանդիսատեսի, ինչը 58 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Արարողության վարկանիշը կազմել է 1,9, թեեւ 2020թ․-ին կազմել է 5,3 (23,6 մլն մարդ), իսկ նախանցյալ տարի՝ 7,7 (29,6 մլն հեռուտադիտող)։

Դիտումների քանակի նվազումը կապված է կրոնավիրուսի համավարկի հետ։ Սահմանափակումների պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել կրճատել մրցանակաբաշխության մասշաբը։

View this post on Instagram

A post shared by Variety (@variety)

Անվանակարգերում ներկայացված չի եղել ոչ մի բլոքբաստեր, որոնք հանրություն այդքան սիրում է։ Բացի «Փաստարկ» ֆիլմից, որը կինոքննադատների կողմից խառն արձագանքներ է ստացել։ Մեծ բյուջեով ֆիլմերի թողարկումը շահավետ չէր, քանի որ կինոթատրոնները փակ էին։ Այդ պատճառով էլ մրցանակաբաշխությանը հիմնականում հավակնում էին ռեալիստական ֆիլմեր առանց առանձնակի էֆեկտների։ Դա եւս կրճատել է «Օսկարի» դիտողների քանակը։  



© NEWS.am STYLE