«Անհավանական գեղեցիկ». Աստղիկ Սաֆարյանի գրավիչ լուսանկարը Դուբայից

16:11   27 ապրիլի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Երգչուհին այս օրերին գտնվում է Դուբայում, իսկ հրապարակված նոր կադրերն արվել են անապատում։ Երգչուհին սեւ, միջին երկարության զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Աստղիկն արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց, թեւնոցներ։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսեր են ուղղել նրան․ «Անհավանական գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին լողազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ «37 աստիճան, առավոտ»,- հրապարակումը մակագրել էր Աստղիկը՝ օգտագործելով «Դուբայ» հեշթեգը։



© NEWS.am STYLE