«Գեղեցիկ զույգ». Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ջերմ լուսանկարը

21:43   27 ապրիլի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Կադրում զույգը մեղմ գրկախառնված է։ Դերասանուհին, որը դասական կերպար է ընտրել, լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները նրանց հաճոյախոսություններ են գրել․ «Գեղեցիկ զույգ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին հետաքրքիր պրինտով հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոց եւ ականջօղեր։ «Աշխարհում բարին կա, եւ արժե պայքարել դրա համար»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր Սոֆյան։ Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել. «Իդեալական գեղեցկություն»։



© NEWS.am STYLE