Լեոնարդո Դի Կապրիոն կվերանկարահանի «Եւս մեկը» ֆիլմն ու կկատարի գլխավոր դերը

23:06   27 ապրիլի, 2021

Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կարող է գլխավոր դեր խաղալ անցյալ տարվա Դանիական դրամեդիայի ռեմեյքում, որը «Օսկար» է ստացել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Նշվում է, որ արտիստի Appian Way ընկերությունը Endeavor Content-ի եւ Makeready-ի հետ ձեռք է բերել ժապավենի անգլալեզու ռեմեյքի նկարահանման իրավունքը: Նոր տարբերակում, որը մարմնավորել է Մադս Միկելսենի կերպարը, մարմնավորելու է Դի Կապրիոն։

Another Round

«Եվս մեկը» կատակերգական-դրամատիկ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Այն պատմում է չորս դասախոսների մասին, որոնք որոշում են ստուգել գիտնական Ֆինն Սքերուդի տեսությունն այն մասին, որ արյան մեջ 0,5 պրոմիլ ալկոհոլի պարունակությունը մարդուն օգնում է բարձրացնել երջանկության արդյունավետությունն ու մակարդակը: Որպես փորձ տղամարդիկ սկսում են ալկոհոլ օգտագործել աշխատանքային ժամերին։



© NEWS.am STYLE