«Մենք շատ ենք հեռացել հավատքից…»․ Իվետա Մուկուչյան

22:47   27 ապրիլի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գտվում է Գանձասարում։

Հրապարակմանը կից երգչուհին գրել է․

«Երբ աչքերդ փակում ես, ու շուրջբոլորդ լռում է, լսում ես ներքին ձայնդ, կարեւորն այն է, որ խղճիդ հետ համերաշխ լինես ու ներդաշնակ լինես նաեւ արածդ քայլերի հետ: Իսկապես կարեւոր է, որ երբ մենակ ես մնում, խղճիդ առաջ մեղք չունենաս… Ամեն մեկս պետք է կարողանանք թեկուզ փոքր բան անել, որպեսզի ամուր լինենք, ու մեր երկիրն էլ ամուր լինի։ Միայն այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի…

Մենք շատ ենք հեռացել հավատքից… Մաքուր արժեքներին եւ հավատքին վերադառնալը կլինի մեր բոլոր հաղթանակների առաջին քայլը»:



© NEWS.am STYLE