Հինգ եզրակացություն 32 տարեկաններին

21:12   28 ապրիլի, 2021

1. Բոլորն են վախենում

Նույնիսկ նրանք, ովքեր ֆինանսապես կայուն վիճակում են, ովքեր խելացի են, ծնվել են երջանիկ ընտանիքում, ապրում են օվկիանոսի ափին, երիտասարդ են կամ ծեր: Նրանք, ովքեր լավ կողակից ունեն, լավ փորձ:

Բոլորի համար նոր քայլ անելը սարսափելի է: Վախենում են մտերիմների համար, իրենց կյանքի, աշխատանքի: Սակայն ամեն անգամ այդ վախը ապրելիս պետք չէ անհանգստանալ, քանի որ դա նորմալ է: Սա նշանակում է, որ դուք դեռ ողջ եք եւ ցանկանում եք առաջ գնալ՝ թեկուզ վախի միջով: Եվ մի փորձեք ամբողջությամբ ազատվել դրանից:

2. Անփոփոխական կյանք չի լինում

Կայունությունը պատրանք է: Մենք մշտապես շարժման մեջ ենք: Մենք անընդհատ փոխվում ենք՝ թե արտաքնապես, թե ներքուստ: Այս գործընթացները ոչ մի վայրկյան կանգ չեն առնում: Մնում է ոչ թե երկմտել «փոխվու՞մ է, թե՞ ոչ», այլ «Ի՞նչ փոփոխություններն են եւ ի՞նչ չափով եմ կապված դրանց»:

3. Արագը դանդաղն է՝ առանց ընդմիջումների

Պետք չէ առաջ գնալ արագ, ինտենսիվ, շատ մեծ քայլերով: Բավարար է թեկուզ կանոնավոր շարժը: Կարեւորը ռիթմը պահելն է: Որոշ ժամանակ անց դուք կտեսնեք, թե ինչ ահռելի արդյունք եք գրանցել:

4. Ավելի շատ արարել, քան օգտագործել

Մարդը պետք է ինչ-որ բան ստեղծի, պատրաստի՝ կամավոր, սիրելով: Դա է հոգեւոր առողջության միակ բանալին: Իսկ օգտագործել պետք է առանց քանդելու եւ ոչնչացնելու:

5. Ներկան այն է, ինչ դու արել ու մտածել ես երեկ, իսկ վաղը՝ ինչ արել ու մտածում ես այսօր

Այս արտահայտությունը կարելի է անել այնքան, մինչեւ բոլորը կհասկանան, որ մեր ծնողները, հարազատները մեր խնդիրների հետ ոչ մի կապ չունեն: Նրանք մեղավոր չեն, որ դու չես ցանկանում փոխել քո կյանքը: Հենց այսօրվանից է պետք սկսել՝ առանց «ինչու՞» հարցի պատասխանը փնտրելու:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE