Եգոր Կրիդը կատակի զոհ է դարձել, նրան մեղադրել են երկրպագուի բռնաբարության համար

10:21   28 ապրիլի, 2021

Ռուս երգիչ Եգոր Կրիդը դարձել է կատակի զոհ, որի ընթացքում նրան մեղադրվել են երկրպագուի բռնաբարության համար։ Նրա մասնակցությամբ պրանկը հրապարակվել է YouTube-յան «ОР ШОУ» ալիքում։

Միջադեպը տեղի է ունեցել Տաշկենտում համերգից հետո, ինչից հետո սենյակում անծանոթ աղջիկ է հայտնվել, որին արտիստը խնդրել է հեռանալ, սակայն նա հրաժարվել է դուրս գալ։ Կրիդի տնօրենը սկսել է թակել դուռը, ինչին «երկրպագուն» արձագանքել է, որ կհեռանա, հենց իր կուռքը դուրս գա արտաքնոցից։

«Ես ծանոթից վերցրի բանալին։ Ես կյանքումս մի անգամ նման հնարավորություն ունեմ։ Ես պարզապես կլուսանկարվեմ ու կհեռանամ, խոստանում եմ»,- գոռում էր աղջիկը, երբ տնօրենը հայտնվել է սենյակում ու փորձել տանել նրան։

Ապա համարում տղամարդ է հայտնվել, որը ներկայացել է որպես երկրպագուհու եղբայր, սակայն նրան դուրս է արել Կրիդի անվտանգության աշխատակիցը։ Աղջկան փորձել են միջանցք հանել, սակայն նա սկսել է գոռալ, որ երգիչը բռնաբարել է իրեն, ինչպես նաեւ բողոքել հարզատներին։ Ավելի ուշ պարզվել է, որ ե՛ւ երկրպագուն, ե՛ւ նրա ենթադրյալ եղբայրը դերասաններ են, որոնց գործարար Ալեքսանդր Օռլովը վարձել է կատակի համար։



© NEWS.am STYLE