Պատգամավորը ծեծի է ենթարկել «Ձայնը» նախագծի մասնակցին

11:46   28 ապրիլի, 2021

Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» նախագծի նախկին մասնակից Անդրեյ Ցխայը, որն այժմ աշխատում է որպես կարաոկե բարի արտ-տնօրեն, հայտարարել է, որ իրեն ծեծի է ենթարկել Նազիեւսկի բնակավայրի պատգամավոր Իվան Իլյուշիխինը, հայտնում է Telegram-յան «Mash на Мойке» ալիքը։

Ցխայի խոսքով՝ Իլյուշիխինը վերջին տաս տարվա ընթացքում հաստատության մշտական հյուրն է եղել։ Վերջին անգամ կարաոկե այցի ընթացքում պատգամավորը նեղացել է արտ-տնօրենից այն պատճառով, որ բարձրախոսի համար իր հերթն այլ անձ է զբաղեցրել։ Ցխայն այդ օրը հաստատությունում չի եղել եւ փորձել է խնդիրը լուծել հեռախոսով, բայց ապարդյուն։

Իբրեւ տղամարդը գնացել է Ցխայի տուն եւ ծեծի ենթարկել նրան։ Միջադեպից հետո «Ձայնը» նախագծի մասնակցին հիվանդանոց են տեղափոխել։ Պատգամավորը հերքում է իր առնչությունը միջադեպին եւ պնդում է, որ, իսկապես, երգել է կարակոկում, բայց երբեք ծեծի չի ենթարկել Ցխային։

Ցխայը 2017թ․-ին մասնակցել է «Ձյանը» նախագծի վեցերորդ եթերաշրջանին։ Կույր լսումների ընթացքում նա կատարել է Միխայիլ Բուբլիկի  «Спаси меня» երգը։



© NEWS.am STYLE