«Կրակոտ». Ժաննա Բուտուլյանի հրապուրիչ կերպարը

17:19   28 ապրիլի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը ներկայացել է գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին տոպ է կրում եւ պիջակ։ Ժաննա Բուտուլյանը հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Նա խոշոր աքսեսուար է ընտրել՝ ականջօղ, կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հետեւորդները դրական խոսքեր են գրել․ «Կրակոտ»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Ժաննան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու վառ շպարով էր, ընդգծված էին շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Տիկնիկ», «գեղեցիկ հայուհի»,- հրապարակման մեկնաբանություններում դերասանուհուն գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE